Մատչելիության հղումներ

Հաստատվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 3-ի մրցութային փաստաթղթերը


Կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:

Կառավարության տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ խորհուրդը քննարկել և հաստատել է ճանապարհային միջանցքի Տրանշ 3-ի Թալին-Լանջիկ (18.7 կմ) և Լանջիկ-Գյումրի (27.47 կմ) ճանապարհահատվածների կառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաստաթղթերը:

«Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ճանապարհաշինական ծրագրերի իրականացման ընթացքին և նախատեսվող աշխատանքներին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է ճանապարհաշինական աշխատանքների որակյալ իրականացումը սահմանված ժամկետներում և հանձնարարել պատկան գերատեսչություններին՝ աշխատանքների ընթացքը պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում»,- ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG