Մատչելիության հղումներ

Արմավիրի մանկապարտեզներում հայտնաբերվել են սանիտարական նորմերի «կոպիտ խախտումներ»


Արմավիրի թիվ 9 և թիվ 6 մանկապարտեզներում երեխաների թունավորումը տեղի է ունեցել մանկապարտեզներում սանիտարական կանոնների և նորմերի, հիգիենիկ պահանջների «կոպիտ խախտումներ»-ի պատճառով, «արձանագրվել է սննդային գործոնով պայմանավորված տեղային (լոկալ) բռնկում` երկրորդային ախտոտվածության հետևանքով»: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:

«Հիվանդներից հայտնաբերվել է շիգելլա զոնե, իսկ խոհանոցների և խմբասենյակների մի շարք առարկաներից՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ», - ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք էին հոսպիտալացվել 3-6 տարեկան երեխաներ: Բոլորի մոտ նկատվել էին նույն ախտանշանները` լուծ, փսխում, ջերմություն և ընդհանուր թուլություն։

«Այսօրվա դրությամբ Արմավիր և Մեծամորի բժշկական կենտրոնների ինֆեկցիոն բաժանմունքներում հոսպիտալացված է միջին ծանրության 16 հիվանդ: Հիվանդների վիճակը բավարար է, ունեն առողջացման դրական տեղաշարժ», - հաղորդում են նախարարությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG