Հունիսի 15-ից մեկնարկում է «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության Երևան -Բաթումի - Երևան ամենօրյա երթուղին։
Ընկերությունը տեղեկացնում է, որ Երևանից Բաթումի ուղևորության տևողությունը կազմում է 15 ժամ 40 րոպե, իսկ հետադարձ ճանապարհը՝ 15 ժամ 50 րոպե:
Ընկերությունը նաև հաղորդում է, որ ՀԿԵ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը մասնակցում է համագործակից երկրների երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի 62-րդ նիստին, որն այս անգամ անցնում է Մինսկում՝ մայիսի 20-ից 21-ը:
Նիստի շրջանակներում ՀԿԵ-ն համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրել Բելառուսական երկաթուղու հետ: Համաձայնագիրը նախատեսում է, որ կողմերը կհամագործակցեն երկաթուղային ուղևորա- և բեռնափոխադրումների կազմակերպման, բեռնման և բեռնաթափման աշխատանքների նոր տեխնոլոգիաների կիրառման, երկաթուղային ենթակառուցվածքի պահպանման ոլորտներում: