Մատչելիության հղումներ

Հեռախոսազրույց Տուսկի և Ալիևի միջև


ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկ
ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկ

Հինգշաբթի օրը Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Տուսկը իր ցավակցությունն է հայտնել Ադրբեջանի ժողովրդին Բաքվում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: «Գոհունակությամբ նշվել է, որ ամուր հիմքերով կառուցված կապերը ներկայումս հաջողությամբ զարգանում են քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և այլ ոլորտներում», - ասված է հաղորդագրությունում:

Իլհամ Ալիևը Դոնալդ Տուսկին պաշտոնական այցով հրավիրել է Ադրբեջան: Հրավերը, ըստ պաշտոնական հաղորդագրության, «սիրով ընդունվել է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG