Այսօր Լեռնային Ղարաբաղում 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում ձայների 28 կողմ, 5 դեմ հարաբերակցությամբ խորհրդարանի նախագահ ընտրվեց Արցախի ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Աշոտ Ղուլյանը:
Ղուլյանի թեկնածությունն առաջադրել էր «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը։ Քվեարկությունը տեղի ունեցավ փակ ընթացակարգով։
Աշոտ Ղուլյանը, հիշեցնենք, Լեռնային Ղարաբաղի նաև նախորդ խորհրդարանի նախագահն էր:
Նոր գումարման Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում այսօր ընտրվեց ՀՅ Դաշնակցություն խմբակցության ներկայացուցիչ Վահրամ Բալայանը։
Արա Հարությունյան, Ստեփանակերտից
Մանրամասները՝ քիչ անց