Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին այսօր հայտարարել է, որ գոհ է Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման երկրորդ փուլի պահանջների կատարումից:
Եվրահանձնաժողովի՝ մայիսի 8-ի եզրակացության համաձայն, Վրաստանը կատարել է վիզայի ազատականացման պահանջների երկրորդ փուլի 15 կետերից 7-ը:
Վրաստանի պաշտպանության նախարարն այսօր ասել է, որ այն, ինչը Մոլդովան արեց 2 տարում, իրենք կարողացան անել 6 ամսում: