Մատչելիության հղումներ

Սիքյութա․ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պետք է կամք դրսևորեն


Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սիքյութա, արխիվ
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սիքյութա, արխիվ

«Միացյալ Նահանգները, լինելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի անդամ, ջանքեր է գործադրում ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ», - հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Սիքյութան:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ, ամերիկացի դիվանագետը նշել է, որ Մինսկի խմբի համանախագահները բանակցում են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ՝ ընթացիկ տարում նախագահների հանդիպում կազմակերպելու նպատակով:

«Արդյունքում չպետք է մոռանալ, որ երկու երկրների ղեկավարները պետք է կամք դրսևորեն և քայլեր ձեռնարկեն համանախագահների առաջարկած գաղափարների հիման վրա՝ խաղաղ ճանապարհով կարգավորելու ձգձգված հակամարտությունը», - ասել է Սիքյութան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG