Վաղը Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) նախագահ Միշել Պլատինին մեկօրյա ոչ պաշտոնական այցով կժամանի Հայաստան:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) կայքէջի փոխանցմամբ՝ Երևանում Պլատինին կհանդիպի ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, կայցելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, կլինի ՀՖՖ-ի տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում: