Հյուսիսային Կորեայի իշխանությունները արգելել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին մուտք գործել այդ երկիր՝ այցելելու Քեսոնի արդյունաբերական տարածք։
Բան Կի-մունը նշել է, որ որոշման պատճառներն իրեն հայտնի չէ։ Այս այցը ծրագրված էր մայիսի 21-ին և նախապես համաձայնեցված էր ինչպես Հյուսիսային Կորեայի, այնպես էլ Հարավային Կորեայի ղեկավարության հետ։