Մատչելիության հղումներ

Միջպետական ճանապարհը Վայքում արդեն միակողմանի երթևեկելի է


Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի - Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ2) 139-րդ կիլոմետր հատվածում (Վայքի տարածաշրջան), որը այսօր վաղ առավոտյան փլուզման պատճառով երկկողմանի փակվել էր, խնդրին տրվել է ժամանակավոր լուծում, և ճանապարհն այժմ միակողմանի երթևեկելի է:

Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ վնասի չափերը գնահատելու, իրավիճակին սեղմ ժամկետներում լուծում տալու նպատակով դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում նախարարության համապատասխան ստորաբաժանումների, ինչպես նաև այլ պատկան մարմինների մասնագետները:

Տրանսպորտի և կապի նախարարությունը խոստանում է տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG