Այսօր Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի աշխատակազմի փոխանցմամբ՝ այցի շրջանակում նախատեսված են Զաքարյանի հանդիպումները Գերմանիայի արտաքին գործերի պետքարտուղար Մարկուս Էդերերի, Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նորբերթ Ռյոթգենի, Բունդեսթագի Մարդու իրավունքների և հումանիտար հարցերով հանձնաժողովի նախագահ Միխաել Բրանդի հետ:
Նախատեսվում են նաև հանդիպումներ Բունդեսթագի Եվրոպական հարցերով հանձնաժողովի անդամ, Հայաստանի գծով զեկուցող Մարտին Պետցոլդի, Բունդեսթագի մշակութային և հասարակայնության հետ կապերի հանձնաժողովի նախագահ Էհրմաննի և Գերմանիայի Բունդեսթագի իշխող ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության փոխնախագահ Ֆրանց Յոզեֆ Յունգի հետ:
Մայիսի 20-ին նախատեսված է նաև Արտակ Զաքարյանի ելույթը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամում: