Մատչելիության հղումներ

Կրեմլը ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավում է ակնկալում


Միացյալ Նահանգների պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդ, արխիվ
Միացյալ Նահանգների պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդ, արխիվ

Միացյալ Նահանգների պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի այցը Մոսկվա վկայում է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները կարող են բարելավվել։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Երբ նախագահ Պուտինը հանդիպեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ, այդ ժամանակ ընդգծվեց, որ սերտ երկխոսության անհրաժեշտություն կա», - ասել է Պեսկովը։

Նուլանդը Մոսկվայում հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի փոխարտգործնախարարներ Սերգել Ռյաբկովի և Գրիգորի Կարասինի, իրավապաշտպան Լյուդմիլա Ալեքսեևայի հետ։

Քննարկվող հարցերի հիմքում ուկրաինական ճգնաժամն է, մասնավորապես՝ Մինսկի համաձայնագրերը կատարելու հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG