Մատչելիության հղումներ

Շարմազանովը մեկնել է Աթենք


ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Հունաստանի խորհրդարանի խոսնակ Զոյի Կոնստանտոպուլուի հրավերով երեկ պաշտոնական այցով մեկնել է Աթենք` Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին մասնակցելու նպատակով:

Այսօր նախատեսվում է Ազգային ժողովի փոխնախագահի հանդիպումը Հունաստանի խորհրդարանի խոսնակի հետ: Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նույն օրը Շարմազանովը կմասնակցի «Ցեղասպանությունների եռամիասնություն. հայեր, հույներ, ասորիներ» միջազգային համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով:

Մայիսի 19-ին՝ Պոնտոսի հույների ցեղասպանության օրը, Հայաստանի խորհրդարանի փոխնախագահը Աթենքի Սինտագմա հրապարակում հարգանքի տուրք կմատուցի Ցեղասպանության զոհերի հիշատակին և հանդես կգա ելույթով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG