Սամբոյի Եվրոպայի 2015 թվականի առաջնության մրցումների վերջին օրը՝ մայիսի 17-ին, հայաստանցի մարզիկներից ևս մեկը՝ 68 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող Վաչիկ Վարդանյանը, նվաճել է բրոնզե մեդալ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:
Այսպիսով, Հայաստանի հավաքականը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացված առաջնությունից կվերադառնա հինգ մեդալով՝ մեկ ոսկե, մեկ արծաթե, երեք բրոնզե: Եվրոպայի չեմպիոն է դարձել Տիգրան Կիրակոսյանը՝ 52 կիլոգրամ քաշային կարգում, առաջնության արծաթե մեդալ է նվաճել Էռնեստ Հայրապետյանը՝ 57 կիլոգրամ քաշային կարգում, նույն քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել Մաքսիմ Մանուկյանը, բրոնզե մեդալներ են նվաճել նաև 74 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող Մաքսիմ Մանուկյանը և 68 կիլոգրամ քաշային Վաչիկ Վարդանյանը: