Մատչելիության հղումներ

Ամերիկյան կոմանդոսները վնասազերծել են «Իսլամական պետության» պարագլուխներից մեկին


Միացյալ Նահանգները հայտարարել է, որ ամերիկյան կոմանդոսների իրականացրած օպերացիայի արդյունքում Սիրիայի արևելքում սպանվել է «Իսլամական պետություն» զինյալ խմբավորման առաջնորդներից մեկը:

Մայիսի 16-ին Սպիտակ տունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ նախագահ Բարաք Օբամայի հրահանգով վնասազերծվել է Աբու Սայյաֆը, ով ղեկավարել է «Իսլամական պետության» նավթային, գազային և ֆինանսական գործառույթները:

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Բերնադետ Մեհանը հայտարարել է, որ օպերացիան իրականացվել է Իրաքի տարածքից՝ Իրաքի իշխանությունների լիակատար համաձայնությամբ: Նա նաև նշել է, որ Սպիտակ տունը օպերացիայի մասին չի տեղեկացրել Սիրիայի իշխանություններին և նրանց հետ որևէ կերպ չի համագործակցել դրա իրականացման ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG