Մատչելիության հղումներ

Մշակույթի նախարարն իր ամերիկյան այցի ընթացքում կզբաղվի Սարոյանի տան հարցով


Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ԱՄՆ կատարելիք այցի շրջանակում կհստակեցնի Վիլյամ Սարոյանի տան ճակատագրի հարցը: Այս մասին նախարարը տեղեկացրել է այսօր լրագրողների հետ զրույցում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, մշակույթի նախարարը նշել է, որմշակույթի նախարարությունն իր գործընկերների, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան միջոցով հետևում էր Ֆրեզնոյում ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի տան աճուրդի գործընթացին:

Հասմիկ Պողոսյանն ընդգծել է, որ տունը ձեռք է բերել մի մարդ, ով այն պահպանելու է որպես տուն-թանգարան:

«Իմ մոտակա այցի շրջանակում հստակ քննարկում եմ ունենալու, թե ամերիկացին ինչ է անելու այդ հարցով, և հուսով եմ, որ դրա արդյունքում ավելի հստակ տեղեկատվություն կունենամ: Իսկ այսօրվա տվյալներով՝ այդ տարածքը լինելու է տուն-թանգարան»,- հավելեց նա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վիլյամ Սարոյանի տունն աճուրդի է հանվել:

Աճուրդը տեղի է ունեցել մայիսի 5-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG