Մատչելիության հղումներ

Նախագահը «առանձնահատուկ շնորհակալություն» է հայտնել ոստիկաններին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Ոստիկանության օրվա 97-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին:

Նախագահը շնորհավորել է ոստիկաններին և հանդիսավոր նիստի ժամանակ պետական պարգևներ հանձնել ոստիկանության մի շարք ծառայողների:

Նախագահի աշխատակազմի լրատվական վարչության փոխանցմամբ, իր ելույթում նախագահը «բարդ, բայց նաև շնորհակալ և պատվաբեր» է գնահատել ոստիկանների աշխատանքը:

«Բոլորիդ առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մեծամասշտաբ միջոցառումների նախապատրաստման և անցկացման փուլերում ձեր կատարած հսկայական և շատ կարևոր աշխատանքի համար, տեսանելի, բայց շատ հաճախ նաև ոչ տեսանելի աշխատանքի համար», - ասել է Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG