Իրաքի զինված ուժերը հայտարարում են, որ լրացուցիչ զորք է ուղարկվել Ռամադի քաղաք, որի մեծ մասը գրավել են «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները:
Ռամադին Սիրիային, Սաուդյան Արաբիային ու Հորդանանին սահմանակից Անբար նահանգի կենտրոնն է:
Իրաքի բանակի մամուլի խոսնակ Բրիգադի գեներալ Սաադ Իբրահիմը մայիսի 16-ին պետական հեռուստատեսությամբ հայտարարել է, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան աջակցում է կառավարական զորքերին և երեկ սկսել է օդային հարվածներ հասցնում իսլամիստների դիրքերի ուղղությամբ: Սաադ Իբրահիմը խոստացել է առաջիկա ժամերին ազատել քաղաքը: