Սիմֆերոպոլի դատարանը 4 տարի 2 ամսվա ազատազրկման է դատապարտել Եվրամայդանի բողոքի ակցիաներին մասնակցած ակտիվիստ Ալեքսանդր Կոստենկոյին: Նրան ձերբակալել էին Ղրիմում՝ փետրվարին:
Քաղաքացին պատրաստվում է բողոքարկել դատավճիռը և պնդում է, որ կան Եվրոպական դատարան դիմելու բոլոր նախադրյալները: