Չեչնիայի ներքին գործերի նախարարությունը հերքում է, թե «Նովայա գազետա»-ի լրագրող Ելենա Միլաշինայի հասցեին սպառնալիքներ են հնչել ոստիկանների կողմից։
Միևնույն ժամանակ, ոստիկանությունում լրագրողին սպառնացել են քրեական գործ հարուցել զրպարտության համար։
Միլաշինան, ով լրագրողական հետաքննություն է անցկացնում 17-ամյա մի աղջնակի՝ իրենից 40 տարով մեծ տղամարդու հետ ամուսնության թեմայով, երեկ ստիպված է եղել լքել տարածաշրջանը՝ կյանքին սպառնացող վտանգների պատճառով։