Լեհաստանի նավթագազային Polskie Gornictwo Naftowe i Gazownictwo ընկերությունը դիմել է Ստոկհոլմի Արբիտրաժային դատարան՝ վիճարկելով ռուսական "Газпром" և "Газпром экспорт" ընկերությունների սահմանած գազի գները:
Ընկերությունը տարածած հաղորդագրությունում նշել է, որ դատական հայցի նպատակն է պայմանագիրը համապատասխանեցնել Եվրոպայում գազի շուկայական սակագնին:
«Արբիտրաժային դատարան դիմելը չի բացառում առևտրային բանակցությունների անցկացումն ու մատակարարի հետ փոխշահավետ համաձայնության կայացումը», - նշել է լեհական ընկերությունը: