Մատչելիության հղումներ

Լյուքսեմբուրգի խորհրդարանի փոխնախագահը պատրաստ է այցելել Ղարաբաղ


Տեսարան Լյուքսեմբուրգից
Տեսարան Լյուքսեմբուրգից

Երեկ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը և հաղորդակցության պատասխանատու Բեդո Դեմիրճյանը հանդիպել են Լյուքսեմբուրգի խորհրդարանի փոխնախագահ, Քրիստոնյա սոցիալ-ժողովրդական կուսակցության (Christian Social People’s Party) անդամ Լորան Մոզարին:

Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության համաձայն՝ Մոզարն էր իր կուսակցության կողմից ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի նախագիծը, որը մայիս 6-ին միաձայն ընդունվեց Լյուքսեմբուրգի խորհրդարանում:

Կարապետյանի և Դեմիրճյանի հետ հանդիպման ժամանակ Լորան Մոզարը իր հիասթափությունն է հայտնել այն կապակցությամբ, որ Թուրքիան Լյուքսեմբուրգից հետ կանչեց իր դեսպանին: Նա նաև հայտնել է, որ անձամբ ինքը վարկաբեկիչ նամակներ և զանգեր է ստացել Լյուքսեմբուրգի թուրքական համայնքից, որը բանաձևի քվեարկության օրը բողոքի ցույց էր կազմակերպել խորհրդարանի շենքի առջև:

Լյուքսեմբուրգցի խորհրդարանականը հետաքրքրվել է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ներկայիս իրավիճակով, ղարաբաղյան հիմնախնդրով ու Հայաստան և Ղարաբաղ այցելելու պատրաստակամություն է հայտնել, ասված է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG