Մատչելիության հղումներ

ՏԿԱԻՆ. Գառնու գազալցակայանում պայթել է մեքենայի գազի բալոնը


Գառնիի գազալցակայանում պայթյունը տեղի է ունեցել «ՎԱԶ-2121» մակնիշի 43 OU 399 պետհամարանիշով ավտոմեքենայի վառելիքի լիցքավորման ժամանակ՝ պայթել է մեքենայի գազի բալոնը։ Այս մասին տեղեկացնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պայթյունի հետևանքով վնասվել են «ՎԱԶ-2121» մակնիշի 43 OU 399 պետհամարանիշով ավտոմեքենան` ամբողջությամբ, «ՎԱԶ-2121» մակնիշի 21 SO 953 պետհամարանիշով ավտոմեքենան` մասնակի, գազալցակայանի պատը՝ մոտ 6 քառակուսի մետր, և հարակից շինության դուռն ու պատուհանը:

Գազալցակայանի պայթյունից տուժած 27-ամյա աշխատակից Ռ. Ս.-ն հիվանդանոցի ճանապարհին մահացել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG