Երդվյալ ատենակալները քննարկում են Բոստոնի մարաթոնի ահաբեկչության համար մեղադրվող Ջոխար Ցարնաևին մահապատժի կամ առանց վաղաժամկետ բողոքարկման իրավունքի ցմահ ազատազրկման դատապարտելու հարցը։
Մեղադրողը հայտարարել է, որ 21-ամյա Ցարնաևն իր գործողությունների համար արժանի է մահապատժի, մինչդեռ ամբաստանյալի փաստաբանը խնդրել է, որ ատենակալները խնայեն երիտասարդի կյանքը, ասելով, որ Ջոխարը լավ երեխա է եղել, և որ նրան այդպիսի քայլի է դրդել ծայրահեղական հայացքների տեր ավագ եղբայր Թամերլանը։
2013 թվականի ապրիլին Բոստոնի մրցավազքի ժամանակ երկու ռումբերի պայթյունը երեք մարդու կյանք է խլել, ավելի քան 260 մարդ վիրավորվել էր։