Վատիկանը հայտարարել է, որ ավարտել է Պաղեստինի պետության ճանաչմանն ուղղված բանակցությունները՝ պաղեստինցի պաշտոնյաների մասնակցությամբ։ Սուրբ Աթոռից հաղորդում են, որ համաձայնությունը կստորագրվի շուտով։
Այդպիսով կհստակեցվեն Կաթոլիկ եկեղեցու գործողությունները այն շրջաններում, որոնք Պաղեստինի ինքնավարության վերահսկողության տակ են։
Իսրայելը մտահոգություն է հայտնել և հայտարարել, որ դա կխանգարի խաղաղության հասնելու գործընթացին։