Մատչելիության հղումներ

Դիտորդական խմբի պնդմամբ՝ Ոստիկանությունը խոչընդոտում է իր աշխատանքները


Հայաստանի ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբը հայտարարում է Ոստիկանության կողմից իր աշխատանքները խոչընդոտելու մասին։

Իր այսօրվա հաղորդագրությունում հիշեցնելով, որ այդ խնդրին բազմիցս անդրադարձել է, և վերջին նմանատիպ հայտարարությունը եղել է մայիսի 6-ին կայացած՝ «Ոստիկանության Դիտորդական խմբի աշխատանքները խոչընդոտվում են փաստաբանին խմբից հեռացնելու պատճառով» թեմայով ասուլիսի ժամանակ, Դիտորդական խումբը փոխանցում է իր հետևյալ տեղեկությունը. - «Մամուլի ասուլիսից ամիջապես հետո՝ մայիսի 6-ին, Ոստիկանության բոլոր այն բաժինները, որոնք ունեն Ձերբակալվածի պահելու վայր, ստացել են համապատասխան հանձնարարական առ այն, որ Դիտորդական խմբի անդամներին ուսումնասիրությունների ընթացքում ընդհանրապես չտրամադրել ոչ մի հիմք ՁՊՎ-ում պահված անձանց վերաբերյալ: Ավելին՝ Դիտորդական խումբը մայիսի 13-ին հերթական մոնիթորինգային այցելության ժամանակ ՀՀ ոստիկանության X բաժնի X ՁՊՎ-ում հանդիպեց լուրջ խոչընդոտի՝ ի կատար ածվեց Ոստիկանության կողմից տրված հանձնարարականի ամբողջ պահանջը, այն է՝ կոնկրետ խմբի կողմից պահանջված հիմքերը ՁՊՎ-ում պահված անձանց վերաբերյալ մերժեցին տրամադրել, և արդյունքում վաղաժամկետ Դիտորդական խումբը դադարեցրեց իր պլանավորած գործողությունները»:

«Այս ամենի արդյունքում միանշանակ կարելի է ասել, որ Դիտորդական խումբը ավելի շատ բարձրաձայնում է Դիտորդական խմբի անդամների իրավունքների խախտման փաստերի վերաբերյալ, քան՝ ՁՊՎ-ում պահված անձանց նկատմամբ կատարված իրավախախտումները», - ասված է հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG