Մատչելիության հղումներ

Անակնկալ ստուգումներ ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերում


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ հանդիպման ժամանակ, 5-ը փետրվարի, 2015թ.
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ հանդիպման ժամանակ, 5-ը փետրվարի, 2015թ.

Անակնկալ ստուգումների նպատակով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերը երեկ բերվել են մարտական պատրաստության բարձր աստիճանի:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ՝ ուժերը վերախմբավորվելու են տրված առաջադրանքների կատարման համար, ինչից հետո ուղարկվելու են ՀԱՊԿ-ի տարածքի որևէ վայր:

Հանկարծակի ստուգմանը մասնակցող Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումը բերվել է մարտական պատրաստության բարձր աստիճանի: Այսօր առավոտյան համապատասխան հանդերձանքը, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան բեռնվել են Հայաստանի զինված ուժերին պատկանող ինքնաթիռներ: Զինված ուժերի ստորաբաժանումը պատրաստ է մարտական խնդրի կատարմանը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու ցանկացած հատվածում, ասված է հաղորդագրությունում:

ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը ստեղծվել են կազմակերպության անդամ երկրների վրա ռազմական սպառնալիքի, ինչպես նաև արտակարգ իրավիճակների դեպքում այդ երկրներին համապատասխան ռազմական օգնություն ցուցաբերելու համար: Ուժերի կազմում ներգրավված են անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի զինված ուժերի, ինչպես նաև այլ զորքերի ստորաբաժանումներ:

ՀԱՊԿ-ը հետխորհրդային տարածքում ստեղծված ռազմաքաղաքական միջազգային կազմակերպություն է, որի անդամները ներկայում վեցն են՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղըզստան ու Տաջիկստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG