Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարի մահապատժին ի կատար է ածվել զենիթային զենքով


Հյոն Յոնգ Չոլ, արխիվ
Հյոն Յոնգ Չոլ, արխիվ

Հարավային Կորեայի հետախուզական ծառայությունը հայտարարել է, որ Կորեայի ժողովրդադեմոկրատական հանրապետությունում մահապատժի է ենթարկվել պաշտպանության նախարարը:

Հարավկորեական հետախուզության զեկույցի համաձայն, որը ներկայացվել է երկրի խորհրդարանում, Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարը մեղադրվել է այդ երկրի առաջնորդ Կիմ Ջոնգ Ինի նկատմամբ անհավատարմություն և անհարգալից վերաբերմունք դրսևորելու մեջ և մահապատժի է ենթարկվել ապրիլի 30-ին զենիթային զենքով՝ հարյուրավոր պետական պաշտոնյաների աչքի առջև:

BBC-ի հաղորդմամբ, Հյոն Յոնգ Չոլը մահապատժի է դատապարտվել այն բանի համար, որ ննջել է ռազմական միջոցառման ժամանակ, որին ներկա էր նաև Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Ջոնգ Ինը, ինչպես նաև չի կատարել վերջինիս հանձնարարությունը:

Ինչպես փոխանցել է BBC-ի թղթակիցը, Հյոն Յոնգ Չոլը Հյուսիսային Կորեայի առաջնորդի ամենամտերիմ պաշտոնյաներից էր, և նման դաժան ու հրապարակային մահապատիժը «պետք է որ ընդգծեր առաջնորդին անհավատարմության գինը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG