«Հալեպ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը իր կայքում տեղեկացնում է, որ վերջին օրերին Հալեպում ստեղծված օրհասական դրության պատճառով մեծաթիվ հալեպահայեր դիմել են իրենց՝ դեպի Հայաստան ինքնաթիռի տոմս ձեռք բերելու խնդրանքով:
Կազմակերպությունը, հաշվի առնելով հայկական համայնքի խիստ ծանր դրությունը, կոչ է անում հնարավորության սահմաններում աջակցել ծանր դրության մեջ հայտնված հայրենակիցներին՝ նշելով, որ Երևան հասնելու համար յուրաքանչյուր անձին անհրաժեշտ է մոտավորապես 488 դոլար: