Մատչելիության հղումներ

ԿԲ-ն անփոփոխ կթողնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը


ԿԲ նախագահ Արթուր Ջավադյան, արխիվ
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյան, արխիվ

Այսօր նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10.5 տոկոս:

«2015 թ. ապրիլին արձանագրվել է 0.4 տոկոս գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.5 տոկոս գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է՝ ամսվա վերջին կազմելով 4.8 տոկոս:

Փաստացի զարգացումների համաձայն, արտաքին հատվածում շարունակվել են համաշխարհային տնտեսության դանդաղ աճի միտումները, ինչի պարագայում հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում պահպանվել է գնանկումային միջավայրը: Ելնելով այդ զարգացումներից՝ ԿԲ խորհուրդը գտնում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից ակնկալվում են գնանկումային ազդեցություններ:

Խորհուրդն արձանագրում է, որ առաջին եռամսյակի ընթացքում դիտվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 2.5 տոկոս աճ՝ պայմանավորված կանխատեսվածի համեմատ գյուղատնտեսության ճյուղի ավելի բարձր աճով և շինարարության ճյուղի ավելի քիչ անկմամբ: Գյուղատնտեսության ճյուղի դրական զարգացումների ներքո կդիտվի նաև պարենային ապրանքների գների սեզոնային ավելի մեծ նվազում: Մյուս կողմից գնահատվում է, որ առաջիկայում էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման արդյունքում վերոնշյալ գնանկումային ազդեցությունները կչեզոքանան, և վերաֆինանսավորման տոկոսադրույքի ներկայիս մակարդակը հնարավորություն կտա 12-ամսյա գնաճը մինչև տարեվերջ կայունացնել նպատակային ցուցանիշի շուրջ», - ասված է ԿԲ-ի հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG