ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2015 թվականի աշխատանքային պլանի համաձայն` Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչը մայիսի 13-15-ը Ռուսաստանի Կոստրոմա քաղաքում կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական (ՌՔԿ) պաշտպանության զորքերի ներկայացուցիչների ուսումնամեթոդական և ՌՔԿ իրավիճակի վերահսկման ու գնահատման մասնագետների հերթական հավաքներին:
Այս մասին տեղեկացնում է պաշտպանության նախարարության լրատվական վարչությունը: