Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Սոչիում տեղի ունեցող բանակցությունների ժամանակ, իր ամերիկացի գործընկերոջը մի քանի կրասնոդարյան լոլիկ ու կարտոֆիլ է նվիրել, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Մարիա Զախարովայի ֆեյսբուքյան էջը։
Զախարովայի փոխանցմամբ՝ ռուսական կողմը Քերիին նաև Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի խորհրդանիշով մարզաշապիկ է նվիրել։
ԱՄՆ-ի պետքարտուղարն էլ, իր հերթին, Լավրովին նվիրել է ռուսաստանյան լրատվամիջոցների կողմից օգտագործված այն մեջբերումների ցանկը, որոնք, ըստ Քերիի, չեն արտացոլում ռուս - ամերիկյան հարաբերությունների իրական պոտենցիալը։