Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյանն ընդունել է Նիդերլանդների խորհրդարանական պատվիրակությանը


Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ընդունել է Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակության անդամներին:

Խորհրդարանի տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Նիդերլանդների հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ: Նա շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատին այս տարվա ապրիլի 9-ին Հայաստանի և Թուրքիայի կողմից սեփական պատմության վերաբերյալ ընդհանուր համաձայնության ձեռքբերման մասին ընդունված որոշման համար, որով կոչ է արվում Թուրքիային չխեղաթյուրել պատմությունը:

Խորհրդարանի ղեկավարը հյուրերին տեղեկացրել է նաև, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից նախաձեռնվել է ընդդեմ ցեղասպանությունների խորհրդարանական հանձնախմբեր ստեղծելու ծրագիրը, որը շուտով կներկայացվի առաջադեմ պետությունների խորհրդարաններին: Ծրագրով նախատեսվում է, որ բոլոր խորհրդարանները պետք է ունենան նման հանձնախմբեր, որոնք էլ համակարգված աշխատանքով կպայքարեն աշխարհում տեղի ունեցող ցեղասպանությունների դեմ:

Պատվիրակության ղեկավար Հերի վան Բոմելը նշել է, որ պատվիրակության անդամներից շատերը մասնակցել են Նիդերլանդներում անցկացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Նույն օրերին Նիդերլանդների խորհրդարանում ծավալվել են Ցեղասպանության ճանաչմանը վերաբերող բանավեճեր և քննարկումներ:

Պատվիրակության ղեկավար նշել է, որ որպես ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով՝ իրենք մշտապես հնչեցնելու են Հայոց ցեղասպանության ճանաչմանը և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG