Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ է արել չեղյալ հայտարարել 1960 թվականից Կուբայի նկատմամբ կիրառվող Միացյալ Նահանգների տնտեսական էմբարգոն:
Օլանդը այս կոչով հանդես է եկել երկուշաբթի Հավանայում: Ֆրանսիայի ղեկավարի խոսքով՝ տնտեսական պատժամիջոցները զգալի վնաս են պատճառել Կուբայի զարգացմանը և պետք է չեղարկվեն:
Օլանդը վերջին հարյուր տարվա ընթացքում Ֆրանսիայի առաջին ղեկավարն է, որ Կուբա է այցելել:
Կուբա կատարած իր այցի ընթացքում Օլանդը ելույթ է ունեցել Հավանայի համալսարանում, հանդիպել է երկրի նախագահ Ռաուլ Կաստրոյի և նրա ավագ եղբայր Ֆիդել Կաստրոյի հետ: