Մատչելիության հղումներ

ՎԶԵԲ-ի հետ քննարկվում է 2015-2018 թթ համագործակցության նախագիծ


Լուսանկարը՝ կառավարության
Լուսանկարը՝ կառավարության

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը շահագրգիռ է ավելի ընդլայնել ու զարգացնել երկկողմ արդյունավետ համագործակցությունը:

Կառավարության լրատվական վարչության հաղորդմամբ, Աբրահամյանը նշել է, որ ներկայում քննարկվում է 2015-2018 թվականների երկկողմ համագործակցության նոր ռազմավարության նախագիծը:

«Սումա Չակրաբարտին ընդգծել է նաև, որ ՎԶԵԲ-ը պատրաստ է շարունակել ու ընդլայնել օժանդակությունը Երևանում և մեր երկրի այլ քաղաքներում էներգախնայողության ապահովման, Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման, ճանապարհաշինության և նոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման ուղղությամբ», - մասնավորապես ասված է կառավարության հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG