Մատչելիության հղումներ

Ստոլտենբերգ․ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ շփման խողովակները բաց է պահում


Յենս Ստոլտենբերգ, արխիվ
Յենս Ստոլտենբերգ, արխիվ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի առաջիկա հանդիպումը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև քաղաքական երկխոսության և կոնսուլտացիաների մասն է, սակայն դրանք անցկացվում են նաև ՆԱՏՕ-ի դաշնակիցների և Մոսկվայի միջև:

«ՆԱՏՕ-ի մի քանի դաշնակիցներ քաղաքական հանդիպումներ են նախաձեռնել Ռուսաստանի ղեկավարների հետ: Դա կապված է այն բանի հետ, ինչ որոշվել է ՆԱՏՕ-ում: Մենք որոշել ենք դադարեցնել բոլոր համագործակցության գործնական ձևերը, բայց մենք այնպես ենք անում, որպեսզի շփման խողովակները բաց մնան», - հայտարարել է Ստոլտենբերգը:

Նրա խոսքով, դա Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների ու ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև կոնսուլտացիաների մասն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG