Մատչելիության հղումներ

Լեհաստանում նախագահ են ընտրում


Լեհաստանի գործող նախագահ և նախագահի թեկնածու Բրոնիսլավ Կոմորովսկի, արխիվ
Լեհաստանի գործող նախագահ և նախագահի թեկնածու Բրոնիսլավ Կոմորովսկի, արխիվ

Լեհաստանում այսօր առավոտից մեկնարկել են նախագահի ընտրությունները:

Գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկիից բացի առաջադրվել է ևս տասը թեկնածու: Եթե թեկնածուներից որևէ մեկը չստանա քվեների 50 տոկոսից ավելին, երկու շաբաթից պետք է երկրորդ փուլ անցկացվի:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հայտարարել է, թե առայժմ չկան բողոքներ այնպիսի խախտումների մասին, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ ընտրությունների վերջնական արդյունքի վրա:

Ընտրողների պասիվությունը դիտորդները բացատրում են Լեհաստանի մի շարք բնակավայրերում հորդառատ անձրևի հանգամանքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG