Եվրոպական դատարանի որոշմամբ Ադրբեջանի կառավարութունը պետք է Ազատության և լրագրողների անվտանգության ինստիտուտի տնօրեն Էմին Հուսեյնովին վճարի 15 հազար եվրո փոխհատուցում, ևս 5 հազար եվրո՝ դատական ծախսերի դիմաց:
Ըստ Եվրոպական դատարանի, Ադրբեջանի իշխանությունները խախտել են Եվրոպական կոնվենցիայի 3 հոդված՝ խոշտանգումների արգելքի, անձնական անձեռնմխելիության և միավորումների ազատության իրավունքների վերաբերյալ:
Հուսեյնովն իր քաղաքացիական գործունեության հետևանքով հարուցված գործով 2014 թվականի օգոստոսից հետախուզման մեջ էր, ապաստանել էր Ադրբեջանում Շվեցարիայի դեսպանատանը: