Մատչելիության հղումներ

Թուրքիայից թռչնամսի ներկրումը Հայաստան արգելվել է


Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի այսօրվա հրամանով՝ 2015 թվականի մայիսի 7-ից արգելվել է Թուրքիայից Հայաստանի տարածք ներմուծել կենդանի թռչուն, թռչնամթերք, հումք (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձու, մսոսկրային ալյուր, կերեր, լրացակերեր (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփեր և միջադիրներ՝ մինչև կարանտինի չեղյալ հայտարարելը:

Սննդի անվտանգության պետական ծառայության հաղորդագրության համաձայն՝ որոշումը կայացվել է Թուրքիայում արձանագրված թռչնի գրիպ (H5N1 տիպի) հիվանդության մուտքը Հայաստան կանխելու նպատակով: Հրամանի գործողությունը չի տարածվում Թուրքիայից մինչև 2015 թվականի ապրիլի 23-ը արտահանված ապրանքների վրա:

Ծառայությունը հիշեցնում է նաև, որ Թուրքիայից ներկրվող սննդամթերքը սահմանված կարգով ենթարկվում է պարտադիր լաբորատոր փորձաքննության, և միայն անհամապատասխանություններ չլինելու դեպքում է թույլատրվում մուտքը Հայաստանի տարածք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG