Մատչելիության հղումներ

Արտաշատի խճուղին փակվում է մինչև տարեվերջ


Ճանապարհային ոստիկանության ուղեկալ, արխիվ
Ճանապարհային ոստիկանության ուղեկալ, արխիվ

Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մինչև տարեվերջ երթևեկության համար կփակվի Արտաշատի խճուղին՝ Նորագավիթ 1-ինփողոցից մինչև երկաթուղային գծանցային հատված: Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը՝ որպես այլընտրանքային ճանապարհ վարորդներին առաջարկելով Նորագավիթ 1-ին փողոցը:

Խոշոր բեռնատարներին և դեպի Արցախի փողոցի ուղղությամբ երթևեկող այլ տրանսպորտային միջոցներին առաջարկվում է Նորագավիթի 1-ին փողոցի վերջնամասից աջ շրջադարձով երթևեկել դեպի Արտաշատի խճուղի և ճանապարհը շարունակել Արտաշատի խճուղով դեպի Թամանցիների փողոցը, կամ Երևան - Մեղրի ճանապարհից Մասիս քաղաքով երթևեկել դեպի Երևան քաղաքի Արարատյան և Շիրակի փողոցների ուղղությամբ:

Քաղաքապետարանը պատճառվող անհարմարության համար ներողամտություն է հայցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG