Եվրամիությունը քննադատել է Բելառուսի դատարանի որոշումը ընդդիմադիր գործիչ Նիկոլայ Ստատկևիչի պատժի պայմանները խստացնելու վերաբերյալ:
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատուի խոսնակ Մայա Կոչիյանչիչն ասել է, որ ընդդիմադիր գործչի նկատմամբ դատարանի կայացրած որոշումը մտահոգիչ է։ Եվրամիության ներկայացուցիչը ընդդիմադիր գործչին բնութագրել է որպես քաղաքական բանտարկյալ:
Ստատկևիչը 2010 թվականին նախագահի ընտրությունների ժամանակ առաջադրված միակ ընդդիմադիր գործիչն էր, ով դատապարտվել էր զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: