Մատչելիության հղումներ

Պուտինը հաղթանակի 70-ամյակի առթիվ շնորհավորել է Վրաստանի ժողովրդին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վրաստանի ժողովրդին և Երկրորդ աշխարհամարտի վետերաններին շնորհավորել է հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ:

«Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ: Մեծ հաղթանակը ընդհանուր, անգին ձեռքբերումն է մեր ժողովուրդների, որոնք ուս-ուսի կռվել են դաժան թշնամու դեմ և փրկել ամբողջ աշխարհը նացիզմից», - «Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալության փոխանցմամբ, իր ուղերձում մասնավորապես ասել է Պուտինը՝ հավելելով․ - «Պետք է պաշտպանել ճշմարտությունը պատերազմի տարիների իրադարձությունների մասին, վճռականորեն կանխել պատմությունը վերաշարադրելու ցանկացած փորձ»:

Ռուսաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ «մարտական եղբայրությունը, պատերազմի խստաշունչ տարիներին կոփված բարեկամությունը հետայսու էլ կծառայեն որպես հուսալի հիմք Ռուսաստանի և Վրաստանի միջև կառուցողական, բարիդրացիական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության ամրապնդման համար»:

Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները, հիշեցնենք, խզվել են 2008 թվականի ռուս - վրացական կարճատև պատերազմից հետո, երբ պաշտոնական Մոսկվան ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG