Մատչելիության հղումներ

Բախումներ Մակեդոնիայի մայրաքաղաքում


Մակեդոնիա, Սկոպյե - Բախումները կառավարության շենքի մոտ
Մակեդոնիա, Սկոպյե - Բախումները կառավարության շենքի մոտ

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում երեկ կեսգիշերին ուժեղ բախումներ են եղել։

Առնվազն 1000 մարդու փողոց է հանել Մակեդոնիայի ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական միության առաջնորդ Զորան Զաևի հայտարարությունը, թե ներքին գործերի նախարարությունը փորձում է թաքցնել 2011 թվականի ընտրություններում հաղթանակը նշելիս վարչապետ Նիկոլա Գրուևսկու անվտանգության աշխատակիցների կողմից 22-ամյա քաղաքացուն ծեծի միջոցով սպանելու փաստը։

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են կառավարության հրաժարականը, վանկարկել «մարդասպաններ», կոտրել կառավարության շենքի ապակիները, վնասվել են մոտակայքում կայանված ավտոմեքենաները։

Ցուցարարներին ցրելու համար իրավապահներն արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ են կիրառել։ Բախումների ժամանակ առնվազն 19 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ 15 ոստիկան ու մի լուսանկարիչ։

Իշխանությունները Զաևի մեղադրանքն աբսուրդ են որակում ու հիշեցնում, որ այդ սպանության համար վարչապետի անվտանգության աշխատակիցը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG