Վրաստանում կազմակերպված խմբավորման անդամներ են ձերբակալվել, ովքեր մեղադրվում են պայմանավորված արդյունքների համար մարզական պրոֆեսիոնալ խաղերի մասնակիցներին կաշառելու մեջ՝ պարզ ասած՝ մեղադրվում են կոնկրետ ֆուտբոլային խաղեր ծախելու և հանդիպումների արդյունքները պայմանավորվելու և այդպիսով գումար աշխատելու համար:
Ձերբակալվել են Թբիլիսիիի պետական համալսարանի «Թբիլիսի» ֆուտբոլային ակումբի նախագահը, Հարավային Կովկասում ասիական «Այս Բեթ» տոտալիզատորի ներկայացուցիչ, գործող և նախկին ֆուտբոլիստներ և այլ անձինք:
Հրաչ Մելքումյան