Մատչելիության հղումներ

Կառավարությունում քննարկվել են էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարները


 Մեծամորի ատոմակայան
Մեծամորի ատոմակայան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել քննարկում՝ Հայաստանի էներգետիկ համակարգի վիճակի, մարտահրավերների և զարգացման հեռանկարների վերաբերյալ:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը ներկայացրել է էներգետիկ ոլորտի համալիր ուսումնասիրության արդյունքները, որոնց հիման վրա մշակվելու է էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման նոր ռազմավարություն:

Նշվել է, որ ուսումնասիրության հիմքում դրված են հետևյալ նպատակները՝ էներգակիրների հուսալի մատակարարում ներքին շուկայի սպառողներին հնարավորինս ցածր գներով, էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի տնտեսապես հիմնավորված ներուժի իրացում, էներգախնայող տեխնոլոգիաների ներդրում, տարածաշրջանային համագործակցության ընդլայնում և այլն:

Ընդգծվել է, որ Հայաստանի էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման նոր ռազմավարությունը հնարավորություն կտա մեծացնել երկրի էներգետիկ անվտանգության մակարդակը, նվազեցնել կախվածությունն արտաքին էներգառեսուրսներից և բարձրացնել էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիությունը:

Վարչապետը նշել է, որ կառավարության նպատակը երկրում երկարաժամկետ կտրվածքով կայուն և անվտանգ էներգետիկ համակարգ ապահովելն է: Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ներկայացված փաստաթուղթը լրամշակել հնչած առաջարկություններով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG