Մատչելիության հղումներ

Amnesty International-ը Սիրիայի բանակին մեղադրում է ռազմական հանցագործությունների մեջ


Սիրիա - Մարտական գործողությունների հետևանքով ավերակների վերածված շենքեր Հալեպի արվարձաններից մեկում, հուլիս, 2014թ․
Սիրիա - Մարտական գործողությունների հետևանքով ավերակների վերածված շենքեր Հալեպի արվարձաններից մեկում, հուլիս, 2014թ․

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մեղադրել է Սիրիայի կառավարության զինված ուժերին դաժան ռազմական հանցագործությունների մեջ, որոնք դրսևորվել են խաղաղ բնակչության ուղղությամբ անընդհատ հրթիռակոծություններով այն բնակավայրերում, որոնք վերահսկվում են ապստամբների կողմից։

Կազմակերպությունը հրապարակել է ականատեսների վկայությունները, որոնք պատմել են խաղաղ բնակչության շրջանում կորուստների, անգամ հիվանդանոցների և այլ օբյեկտների ուղղությամբ հրթիռակոծությունների դեպքերի մասին։

Amnesty International-ի տվյալներով՝ տակառներից պատրաստված ռումբերից անցած տարի Հալեպում զոհվել է ավելի քան 3 հազար բնակիչ։

Սիրիական պատերազմի պատճառով Հայաստան տեղափոխվեց ավելի քան 13 հազար սիրիահայ։ Շուրջ 10 հազար սիրիահայեր Հալեպում շարունակում են ապրել մահվան վտանգի տակ՝ չկարողանալով դուրս գալ պատերազմի գոտուց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG