Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Բաքվում ելույթ է ունեցել Զարգացման ասիական բանկի 48-րդ տարեկան ժողովում։ Ալիևն իր ճառի զգալի մասը նվիրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին։
«21-րդ դարում անընդունելի է, որ մի պետություն զավթի մեկ ուրիշ պետության տարածքը»,- ըստ Trend գործակալության, ասել է Ալիևը և հիշեցրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած 4 բանաձևերի մասին, որոնց համաձայն հայկական ուժերը պարտավոր են անհապաղ և առանց նախապայմանների լքել Ադրբեջանի տարածքը։ - «Ավելի քան քսան տարիների ընթացքում այդ բանաձևերը չեն կատարվում։ Սա նշանակում է, որ միջազգային իրավունքը երբեմն կիրառվում է ընտրողաբար` հաշվի առնելով համաշխարհային գործընթացների վրա ազդեցություն ունեցող երկրների քաղաքական նախապատվությունները։ Հիմա Հայաստանի հետ գործում է հրադադարի ռեժիմը, և մենք փորձում ենք հարցը կարգավորել միջազգային իրավունքի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիմքի վրա»,- ասել է Իլհամ Ալիևը։