Այսօր Անկարայում կայացել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, Թուրքիայի և Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների պետեր Նեջեթ Օզելի և Վախթանգ Կապանաձեի հանդիպումը։
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հանդիպմանը որոշվել է ստեղծել համակարգող խումբ, որը կկարգավորի երեք երկրների զինված ուժերի միջև համագործակցությունը։
Կառույցի նպատակն է լինելու համատեղ զորավարժությունների, դասընթացների և վարժանքների անցկացումը, ռազմական կրթության և առողջապահության ոլորտում եռակողմ ձևաչափով համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով գործողությունների համակարգումը։
Հանդիպման ավարտին ստորագրվել է արձանագրություն։