«Հիմնադիր խորհրդարան»-ի կալանավորված անդամների նկատմամբ խափանման միջոցը փոխարինվել է քաղաքից չբացակայելու մասին ստորագրությամբ, և նրանք քիչ անց ազատ կարձակվեն:
Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի գլխավոր դատախազի` զանգվածային լրատվամիջոցների հետ համագործակցության հարցերով խորհրդական Քրիստինե Մելքոնյանը, խափանման միջոցը փոխելու որոշումը կայացրել է գործով հսկողություն իրականացնող դատախազը:
Հիշեցնենք՝ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը վերջերս Քննչական կոմիտեից պահանջել էր «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների քրեական գործի նյութերը՝ ուսումնասիրելու նպատակով:
Նարինե Ղալեչյան
Մանրամասները տե՛ս այստեղ