Մատչելիության հղումներ

Հայաստանի գյուղնախարարը այցելում է Ավստրիա


Հայաստանի գյուղնախարար Սերգո Կարապետյան, արխիվ
Հայաստանի գյուղնախարար Սերգո Կարապետյան, արխիվ

Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Ավստրիայի գյուղատնտեսության, անտառտնտեսության, բնապահպանության և ջրային տնտեսության դաշնային նախարար Անդրե Ռուպրեխտերի հրավերով պաշտոնական այցով մեկնել է Վիեննա:

Գյուղնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ այցի շրջանակում կկայանա Կարապետյանի և Ռուպրեխտերի հանդիպումը, որի ավարտին նախատեսվում է ստորագրել փոխըմբռնման հուշագիր:

Հանդիպումներ են նախատեսված նաև Ավստրիայի Եվրոպայի, ինտեգրման և արտաքին գործերի դաշնային նախարարության պաշտոնյաների, Զարգացման գործակալության տնօրենի հետ:

Հայաստանի գյուղատնտեսության նախարարը կայցելի Ավստրիայի անասնաբույծների ասոցիացիա, օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսություններ, նախատեսված են հանդիպումներ անասնաբուծության և կաթնարտադրության բնագավառի ավստրիացի գործարարների հետ:

Այցի շրջանակում Կարապետյանը կհանդիպի նաև Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG